15 մլն դիտում՝ 12 ժամում. Քեթի Փերին ներկայացրել է Swish Swish երգի հոլովակը

14:04   25 օգոստոսի, 2017

Վերջերս Օռլանդո Բլումից բաժանված Քեթի Փերին (ըստ լուրերի՝ երգչուհին եւ դերասանը մտադիր են նորից միանալ) Youtube-ի KatyPerryVEVO ալիքում երեկ երեկոյան ներկայացրել է Swish Swish երգի նոր հոլովակը:

Տեսահոլովակը 12 ժամում 15 մլն դիտում է գրանցել։ Իհարկե, քննադատներն ու երկրպագուները միանշանակ չեն արձագանքել երգչուհու նոր տեսահոլովակին: Նրանց (նաեւ՝ NEWS.am STYLE-ի) կարծիքով՝ տեսահոլովակը փրկում է Նիկի Մինաժը:

Մինաժից բացի՝ հոլովակում ներկայացել են նաեւ Հաֆթոր Բյերնսոնը, որը խաղացել է «Գահերի խաղում» (Գրիգոր «Լեռ» Կլիգանի դերը սերիալի 4-րդ սեզոնում), մարզիկ Թերի Քրյուսը, դերասան Գեյթեն Մատարացոն եւ այլք:



© NEWS.am STYLE