«Որոշ մարդիկ ծերանում են, ոմանք՝ հասունանում». Շոն Քոներին դարձավ 87 տարեկան (ֆոտո/վիդեո)

15:34   25 օգոստոսի, 2017

Շոտլանդական արմատներ ունեցող հոլիվուդյան աստղ Շոն Քոներին այսօր՝ օգոստոսի 25-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Օսկարակիր դերասանը դարձավ 87 տարեկան:

Քոներին առաջին դերասանն էր, որը երբեւէ մարմնավորել է Ջեյմս Բոնդին: Հայտնի գործակալի դերում Շոնը եղել է 1963-1988 թ-երին՝ նկարահանվելով Բոնդի մասին պատմող 7 ֆիլմերում:

1989 թ-ին People ամսագիրը դերասանին տվել է «Ամենասեքսուալ տղամարդու» կոչումը:

Շոն Քոներիի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են՝ «Ժայռը», «Ինդիանա Ջոնս», «Երբեք մի ասա երբեք», «Ծուղակը», «Գտիր Ֆորեսթերին», «Առաջին ասպետը» եւ այլն:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի դերասանի հետաքրքիր մտքերից մի քանիսը.

«Մարդու համար ոչինչ չի համեմատվի այն մարտահրավերի հետ, որի միջոցով նա իր մեջ բացահայտում է իր լավագույն կողմերը»:

«Միշտ էլ մի մարտահրավեր հայտնվում է՝ քեզ նոր շարժառիթ տալու համար»:

«Միշտ ատել եմ այդ Ջեյմս Բոնդին: Ցանկացել եմ սպանել նրան»:

«Ես սիրում եմ կանանց. չեմ հասկանում նրանց, բայց սիրում եմ»:

«Որոշ մարդիկ ծերանում են, ոմանք՝ հասունանում»:

«Միգուցե, ես լավ դերասան չեմ, բայց այլ աշխատանքի մեջ հաստատ ավելի վատը կլինեի»:

«Աշխարհում չեմ գտել մի այնպիսի վայր, որտեղ անդադար կցանկանայի մնալ: Ես սիրում եմ շարժվել»:

«Քո անցյալը քեզ հետ է հավետ. այլ պատասխան չկա այս հարցում»:

«Ես երբեք ոչ մի հարցում ռեկորդակիր չեմ եղել»:

«Չեմ կարծում, թե երբեւէ էլի կնկարահանվեմ: Շատ գեղեցիկ հուշեր ունեմ նկարահանումների հետ կապված, բայց այդ ամենն արդեն ավարտված է»:



© NEWS.am STYLE