Պատրաստվում ենք աշնանը. 2017-ի թրենդային կոշիկները

14:32   26 օգոստոսի, 2017

Այս կոշիկներն իդեալական են աշնան առաջին կեսի համար։ Եղանակը ցրտելուն պես՝ ստիպված եք անցնել երկարաճիտ կոշիկներին, սակայն մինչ այդ համաշխարհային նորաձեւությունն առաջարկում է կանգ առնել հետեւյալ մոդելների վրա.

Այսպես ասած՝ ցանցավոր կոշիկները, որոնք հիմնականում բարձրակրունկ են, էլեգանտ տեսք կհաղորդեն ձեզ։ Ամենակարեւորը՝ դրանք սազում են ինչպես ջինսերի, այնպես էլ՝ զգեստների հետ։

Կապիչով բարձրակրունկները՝ փոքր-ինչ սուր քթամասով, իդեալական են բիզնես լեդիների համար։

Եվս մեկ տարբերակ՝ դարձյալ աշխատող կանանց համար։

Իսկ աշնանային երեկույթների համար դասական սուրսայր բարձրակրունկներն ամենահարմար տարբերակն են։

Դարձյալ դասականի սիրահարների համար. եթե նախընտրում եք հարմարավետությունը։

Եվ, իհարկե, չմոռանանք սպորտային ոճի սիրահարներին։ Նրանց համար կա այսպիսի թրենդային տարբերակ։



© NEWS.am STYLE