Տասը մեջբերում Պաոլո Կոելյոյից

23:02   9 հոկտեմբերի, 2017

Երբեմն քնելուց առաջ կարելի է Պաոլո Կոելյոյի ստեղծագործություններից մի քանիսը կարդալ կամ պարզապես ընթերցել նրա գրքերից հետեւյալ մեջբերումները:

«Երբ սիրում ենք, միշտ ձգտում ենք ավելի լավը դառնալ: Երբ ձգտում ենք ավելի լավը դառնալ, մեր շուրջն ամեն ինչ նույնպես լավն է դառնում»,- «Ալքիմիկոս»

«Եթե պետք է ցավ լինի, թող արագորեն գա: Որովհետեւ ես մի ամբողջ կյանք ունեմ, եւ պետք է այն հնարավորինս լավ ապրեմ»,- «Ռիո Պյեդրոյի ափին ես նստեցի եւ արտասվեցի»

«Սպասելը ցավոտ է: Մոռանալը ցավոտ է: Բայց չիմանալ՝ ինչ անել, վատագույնն է բոլոր տառապանքներից»,- «Ռիո Պյեդրոյի ափին ես նստեցի եւ արտասվեցի»

«Եթե քայլես միայն արեւոտ օրերին, երբեք չես հասնի նպատակակետիդ»,- «Անվերնագիր»

«Ամենապարզ բաները նույն ամենաարտասովոր բաներն են, եւ միայն իմաստունը կարող է տեսնել դրանք»,- «Ալքիմիկոս»

«Միայնությունը մեզ սովորեցրեց՝ ինչպես ապրել այլ մարդկանց հետ: Զայրույթը մեզ ցույց տվեց խաղաղության հավերժ արժեքը: Ձանձրույթն ընդգծեց արկածների կարեւորությունը: Լռությունը սովորեցրեց մեզ պատասխանատվությամբ գործածել բառը: Հոգնությունը մեզ սովորեցրեց հասկանալ առույգության արժեքը: Հիվանդությունը՝ ընդգծել առողջության օրհնությունը: Կրակը՝ հասկանալ ջրի արժեքը: Հողը՝ հասկանալ օդի արժեքը: Մահը՝ կյանքի արժեքը»,- «Լույսի մարտիկի գիրքը»

«Մի՛ տրվիր վախերիդ: Հակառակ դեպքում չես կարողանա խոսել սրտիդ հետ»,-«Ալքիմիկոս»

«Ես կարող եմ ընտրել՝ լինել կա՛մ աշխարհի զոհը, կա՛մ գանձ որոնող ճամփորդ: Հարցն այն է, թե ինչպես եմ նայում իմ կյանքին»,- «11 րոպե»

«Երազանքներն իրականացնելու հնարավորությունն է կյանքը հետաքրքիր դարձնում»,-«Ալքիմիկոս»

«Բոլորս էլ ապրում ենք սեփական աշխարհում: Բայց եթե նայեք աստղային երկնքին, կտեսնեք, որ տարբեր աշխարհները տարբեր համաստեղությունների, արեգակնային համակարգերի եւ գալակտիկաների մեջ են հավաքվում»,- «Վերոնիկան որոշում է մեռնել»

 

Աղբյուրը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE