Առանց Քենդալ Ջեների եւ Ջիջի Հադիդի՞. հայտնի են Victoria's Secret-ի շոուի մասնակիցների անունները

17:08   25 օգոստոսի, 2017

Անցյալ տարի Victoria's Secret-ի ավանդական շոուն անցկացվեց Փարիզում, չնայած դրանից առաջ մի քանի տարի շարունակ այն անցկացվում էր Նյու Յորքում, Մայամիում, Լոս Անջելեսում եւ Լոնդոնում:


Այժմ պաշտոնապես չի նշվում, թե դեկտեմբերին որտեղ է անցկացվելու շոուն, բայց, ըստ լուրերի, Շանհայում:

Vogue Australia-ն, իր հերթին, նշել է 35 մոդելների անունները, որոնք մասնակցելու են շոուին: Նրանց թվում, սակայն, չկան Քենդալ Ջեների եւ Ջիջի Հադիդի անունները, որոնք անցյալ տարի փայլում էին բեմում:

15 քիչ հայտնի մոդելներ այս տարի կհամալրեն ապրանքանիշի «հրեշտակների» շարքերը: Նրանց թվում են Ամիլնա Էստեվաոն, Նադին Լեոպոլդը, Էստել Չենը, Վանեսա Մուդին, Դարյա Խլիստունը, Յուլիա Բելյակովան, Վիկտորիա Լին:


Շոուին կմասնակցեն նաեւ Լիլի Օլդրիջը, Մարթա Հանթը, Ադրիանա Լիման, Բեհաթի Փրինսլուն, Քենդիս Սվեյնփոլը, Էլզա Հոսկը, Ստելլա Մաքսվելը, Մեգան Ուիլյամսը, Եկատերինա Գրիգորեւան, Դանիելա Բրագան, Գրեյս Էլիզաբեթը, Լեյլա Նդան, Բլանկա Պադիլյան, Մարիա Բորգեսը եւ այլ մոդելներ:



© NEWS.am STYLE