Իրինա Շեյքը հայրենիքում է՝ Բաշկիրիայում

18:29   25 օգոստոսի, 2017

Այնպիսի տպավորություն է, որ Իրինա Շեյքը ֆասթ-ֆուդի դժոխքից էկո-ռեստորանում է հայտնվել:

Հայտնի է, որ մոդելը Ռուսաստան է մեկնել, որտեղ արդեն հասցրել է Կարմիր հրապարակ գնալ եւ լիքը կարկանդակ ուտել:

Բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերի սիրելին բաժանորդներին տեղեկացրել է, որ Կարմիր հրապարակ է գնացել ընկերուհիների հետ:


Հետո Իրինան հայրենիք է գնացել՝ Բաշկիրիա: Սիբայ քաղաքում են բնակվում նրա ազգականներն ու տատիկները՝ Նինա Կորենկովան եւ Գալիա Շայխլիսլամովան (կյանքից հեռացել է 2013 թվականին):


Կարծում ենք՝ Իրինայի հանգստի մասին լավագույնս կպատմեն Instagram-ում հրապարակված լուսանկարները:


Ամեն լավագույն բան Ամերիկայում չէ, Իրինա... :)



© NEWS.am STYLE