Մեգան Ֆոքը՝ ներքնազգեստի ապրանքանիշի համար թեժ ֆոտոշարքում

11:05   26 օգոստոսի, 2017

Դերասանուհի Մեգան Ֆոքսը լուսանկարվել է Frederick's of Hollywood ներքնազգեստի ապրանքանիշի համար «թեժ» ֆոտոշարքում։

31-ամյա դերասանուհին կրկին ներկայացրել է ապրանքանիշի հավաքածուն, որի դեմքը դարձավ անցյալ տարի։

Մեգանը տարբեր տարիների եղել է այնպիսի ապրանքանիշերի դեմք, ինչպես՝ Giorgio Armani-ն, Emporio Armani-ն, Avon-ը։

Այժմ դերասանուհին եւ նրա ամուսինը՝ Օսթին Գրինը երեք երեխաների են դաստիարակում՝ 4-ամյա Նոային, 3-ամյա Բոդհիին եւ մեկ տարեկան Ջորնիին։

Դերասանուհու ամուսինն օրերս հայտարարել է, որ զույգը մտածում է չորրորդ երեխայի մասին, եւ Բրայանը աղջիկ է ցանկանում (ի դեպ, նախկին հարաբերություններից Գրինը 15-ամյա որդի ունի՝ Կասիսուսը)։

«Նիnձիա կրիաների» եւ «Տրանսֆորմերների աստղը» ծննդաբերությունից հետո արագորեն գեղեցիկ կազմվածք ձեռք բերեց, ինչի մասին վկայում են դերասանուհու լուսանկարները։



Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE