Նոր գլուխգործոց ոճաբան Աննա Թրեւելյանից.մերկ Քայլի Ջեները՝ V Magazine-ի ֆոտոշարքում

10:06   26 օգոստոսի, 2017

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, առաջին անգամ է «այդքան» մերկ լուսանկարվել։ Ռեալիթի-շոուի 20-ամյա աստղը մասնակցել է V Magazine-ի համար ֆոտոշարքին։

Երիտասարդ գեղեցկուհուն լուսանկարել է Նիք Նայթը։

Ֆոտթեստի ժամանակ Քայլիի ոճաբանն է եղել հայկական արմատներ ունեցող Աննա Թրեւելյանը, որը միաժամանակ բնակվում է եւ՛ Լոնդոնում, եւ՛ Նյու Յորքում (մի քանի տարի առաջ Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա ընթացքում ղեկավարում էր Տիգրան Ավետիսյանի շոուն)։

Ի դեպ, Աննան շատ հայտնի ոճաբան է, որը համագործակցել է Լեդի Գագայի, Ռիհաննայի (երգչուհու վերջին տեսահոլովակում), Snoop Dogg-ի եւ շատ այլ հայտնիների հետ։

Ինչ վերաբերում է ֆոտոշարքին, դա առաջինն էր, որտեղ Քայլին մերկացել է։

Աղջիկը ֆոտոթեստը «սուպերմերկ» է անվանել։

«Ես միշտ սեքսուալ լուսանկարներ եմ հրապարակում, բայց դեռ երբեք իսկապես չէի մերկացել»,-խոստովանել է Քայլին։



© NEWS.am STYLE