Ջեյ Զին բացատրել է՝ ինչու է երեխաներին Ռումի եւ Սըր անվանել

14:04   26 օգոստոսի, 2017

Ջեյ Զին Rap Radar ռադիոհաղորդման շոուի ժամանակ բացատրել է՝ ինչու է երեխաներին Ռումի եւ Սըր անվանել։

Հիշեցնենք, որ ռեփերի կինը՝ Բեյոնսեն հունիսին երկվորյակների է լույս աշխարհ բերել։

«Մեր դստեր համար Ռումի անունն ընտրեցինք, քանի որ ե՛ւ ես, ե՛ւ Բեյոնսեն պաշտում ենք պոետ Ռումիին։ Նա մեր սիրելին է, եւ մենք որոշեցինք նրա պատվին անվանակոչել մեր դստերը։ Իսկ մեր որդուն Սըր անվանեցինք, քանի որ երբ նա լույս աշխարհ եկավ մեր դստեր ծնվելուց հետո, նրա վարքը շատ արժանավայել էր, շատ տպավորիչ, նա նման էր մարդու, որը հենց նոր դարպասներից դուրս եկավ՝ ինչպես իսկական ջենթլմեն, այդ պատճառով մենք նրան այդպես անվանեցինք։

Առհասարակ, ես չգիտեմ, երբ կսկսեմ իմ շրջագայությունը երեխաների պատճառով, քանի որ մշտապես նրանց մասին եմ մտածում։ Ալբոմով զբաղվելն ավելի հեշտ եւ իրական է, քան նրանց թողնելն ու շրջագայություն սկսելը»,-նշել է ռեփերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն ռադիոկայանի հետ հարցազրույցում երաժիշտը խոսել է Քանյե Ուեսթի հետ թշնամանքի մասին։



© NEWS.am STYLE