Սքարլեթ Յոհանսոնը նոր սիրավեպ է սկսել

16:08   26 օգոստոսի, 2017

Ըստ երեւույթին, Սքարլեթ Յոհանսոնը նոր սիրավեպ է սկսել։ Երեկ 32-ամյա դերասանուհուն նկատել Saturday Night Live-ի 35-այա շոումեն Քոլին Ժոսթի հետ՝ կատակերգու դերասան Դեյվ Շափելի ծննդյան օրը՝ Նյու Յորքի TAO ակումբում։ Դերասանը դարձավ 44 տարեկան, գրում է Entertainment Tonight-ը։

Երեկույթին Սքարլեթը ներկայացել էր Սեսիլ Սթրոնգի եւ Մայքլ Չեի հետ, սակայն անդադար պարում էր Քոլինի հետ։ Յոհանսոնը լուսաբացին գնաց վերջինի հետ։

Նշենք, որ Սքարլեթի եւ Քոլինի սիրավեպի մասին լուրերը տարածվեցին մայիսին։

Հիշեցնենք, որ տարեսկզբին Սքարլեթն ամուսնալուծվել է իր 2-ամյա դստեր՝ Ռոուզ Դորոթիի հոր՝ Ռոման Դորիակի հետ։



© NEWS.am STYLE