Քենդալ Ջեները՝ մերկ ֆոտոսեսիայում

11:11   27 օգոստոսի, 2017

Մեգան Ֆոքսից, Քայլի Ջեներից եւ Մայլի Սայրուսից հետո հանգստյան օրերի մերկ ֆոտոսեսիաների շարքը շարունակել է Քենդալ Ջեները:

21-ամյա մոդելին նկարահանել է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի սիրելի լուսանկարիչ Սաշա Սամսոնովան (Քիմն անձամբ է հոգ տարել, որպեսզի աղջիկը փաստաթղթեր ստանա եւ ԱՄՆ-ում մնա):

Քենդալի լուսանկարները հայտնվել են իր եւ Սաշայի միկրոբլոգներում:

Լուսանկարները սեւ-սպիտակ են:

Սակայն ո՛չ Քենդալը, ո՛չ լուսանկարիչը դեռեւս չեն նշում, թե ո՞ր պարբերականի համար են արվել լուսանկարները եւ ե՞րբ դրանք ամբողջությամբ կթողարկվեն:

Ի դեպ՝ հիշեցնենք, որ Քայլի Ջեների երեկվա ֆոտոսեսիայի ոճաբանն Աննա Թրեվելյանն է եղել: Սա Քիմի 20-ամյա քրոջ առաջին մերկ ֆոտոսեսիան էր:



© NEWS.am STYLE