Մասնագետի խորհուրդները. աչքերի շուրջ գոյացած կնճիռների դեմ հարմար քսուք ենք ընտրում

21:14   15 ապրիլի, 2013

Աչքերի շուրջ գոյացած կնճիռների դեմ լավագույն քսուքն այն է, որ պարունակում է ակտիվ կոմպոնենտներ, սնուցող, խոնավեցնող նյութեր եւ օգնում է նուրբ մաշկը պահպանել ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Տարբեր տարիքի համար առանձին կրեմներ կան: Այդ մասին NEWS.am STYLE-ին կպատմի կոսմետոլոգ Անահիտ Վարդանյանը:

«Աչքերի շուրջ առկա կնճիռների դեմ «anti-age» նշումով քսուքները կատարելապես հարմար են 40-ն անց կանանց համար: Այդ տարիքում մաշկի վերականգնողական գործառույթը զգալիորեն դանդանում է, կալոգենի եւ էլաստինի արտադրությունը նույնպես դանդաղ է ընթանում:

Աչքերի շուրջ կնճիռների դեմ քսուքը երբեք մի օգտագործեք քնելուց անմիջապես առաջ: Դա կբերի նրան, որ առավոտյան կոպերն ուռած կլինեն: Ցանկալի է այն օգտագործել քնելուց 30 րոպե առաջ:

45-50-ից բարձր տարիքի կանայք պետք է աչքերի շուրջ առաջացած կնճիռների դեմ միջոց ընտրեն «tretinoin» նշումով: Այն նպաստում է կալոգենի եւ էլաստինի արտադրման ակտիվացմանը: Երկշաբաթյա պարբերական օգտագործման արդյունքում մաշկը վերականգնում է առաձգականությունը, նույնիսկ խորը կնճիռները պակաս նկատելի են դառնում:

Ամենից արդյունավետը համարվում են պենտապեպտիդներ եւ ռետինոլ պարունակող քսուքները: Այս նյութերն օգնում են արագորեն ազատվել մանր կնճիռներից եւ ավելի պակաս արտահայտիչ դարձնել խորը կնճիռները: Օրինակ՝ կնճիռների դեմ Vichy կրեմը խորը կնճիռների կրճատմանը նպաստում է ընդամենը 2-3 շաբաթվա ընթացքում: Այն օգտագործել կարելի է 25 տարեկանից սկսած:

Աչքերի շուրջ առաջացած կնճիռների դեմ քսուք գնելիս ուշադիր կարդացեք դրա բաղադրությունը: Օգտագործեք միայն ձեր տարիքին համապատասխան միջոց: Եթե 25 տարեկանում անհրաժեշտ է ակտիվ խոնավեցում, ապա 50 տարեկանում հնարավոր չէ առանց սնուցող միջոցների»:



© NEWS.am STYLE