Երեւանյան ազդ. ուր գնալ այս շաբաթ

13:01   28 օգոստոսի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել մեր քաղաքի իրադարձությունները: Շարունակում ենք նաեւ պնդել, որ ամենահաճելի ժամանցը պարզապես երեկոյան Երեւանում զբոսանքն է: Անհնար է, որ բաց երկնքի տակ կազմակերպված որեւէ համերգի կամ այլ միջոցառման մասնակից չդառնաք:

Եվ այսպես՝ այսօր երեկոյան Calumet-ում ձեզ է սպասում Nicolas Rogel Acoustic Live-ը: Սկիզբը՝ 21:00-ին, մուտքը՝ անվճար:

Մեկ օր անց կուբայական ռիթմերի՝ սալսայի, սամբայի, փոփ-լատինոյի սիրահարներին կսպասեն KAMI Music Club-ում՝ Vida de Cuba Project-ի հետ միասին: Սկիզբը՝ 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ:

Հաջորդ օրը նույն տեղում, նույն ժամին բլյուզի սիրահարները կարող են վայելել Անուշիկ Ալավերդյանի տաղանդը:

Սեպտեմբերի 1-ին DAS ակումբում մեգաերեկույթ է. հրաժեշտ են տալու ամռանն ու տոնելու են դպրոցական առաջին օրը (մուտքը՝ միայն մեծահասակների համար))): Ամռան հիթերի ներքո եւ ալկոհոլի ուղեկցությամբ երեկույթը կմեկնարկի 21:00-ին:

Նույն օրը FairWind-ը հրավիրում է «Ուլիխանյան», որտեղ երեկոյան 9-ին խումբը տոնելու է իր տարեդարձը: Ձեզ սպասում են ռոք ըն ռոլ, պարեր, հարբեցողություն...

Սեպտեմբերի 2-ին Stop ակումբում երգելու է «Ոստան Հայոց»-ը: Սկիզբը՝ երեկոյան 9-ին: Այս խմբին ներկայացնելու կարիք, կարծում ենք, չկա:

Նույն օրը Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ ֆլեշմոբ կկազմակերպվի՝ նվիրված կորեական փոփ երաժշտությանը: Միջոցառման մասնակիցները կպարեն Big bang-ի, EXO-ի, BTS-ի, SNSD-ի, 2PM-ի, NCT-ի, Block B-ի, Highlight-ի, Monsta X-ի, SHINE-ի, Winner-ի, 2Ne1-ի, Red Velvet-ի, TWICE-ի, I.O.I-ի, Black Pink-ի, KARD-ի երաժշտության ներքո:



© NEWS.am STYLE