Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. դերասանուհի Անուշկա Մարգարյանի «դպրոցական» սանրվածքը՝ հատուկ NEWS.am STYLE-ի համար (տեսանյութ)

11:31   28 օգոստոսի, 2017

Գաղտնիք չէ, որ արդեն մի քանի սեզոն՝ թրենդային սանրվածքների տասնյակում իրենց դիրքերը շարունակում են պահպանել տարատեսակ հյուսքերը: Դրանցից ամենատարածվածը երկկողմանի հյուսքն է, որը մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանի թեթեւ ձեռքով է այդչափ տարածվել։ Իսկ առջեւում սեպտեմբերի 1-ն է, ինչը նշանակում է, որ հյուսքերն առավել քան արդիական են դառնալու դպրոցականների շրջանում...

NEWS.am STYLE-ը եւս որոշել է անդրադառնալ սեզոնի ամենաթրենդային սանրվածքին. մեզ այդ հարցում օգնել է դերասանուհի Անուշկա Մարգարյանը, որին նմանատիպ սանրվածքով կտեսնեք մեր առաջիկա ֆոտոշարքերից մեկում, իսկ մինչ այդ՝ առաջարկում ենք հետեւել վարսահարդարման ընթացքին։

Վարսահարդար՝ Կարինե Գրիգորյան

Նկարահանումն իրականացվել է Art House կենտրոնում



© NEWS.am STYLE