11:04 28 օգոստոսի, 2017Եվ այսպես՝ Ինգլվուդում անցկացված MTV Video Music Awards-ի կարմիր գորգից անցնենք բեմին:

Մայլի Սայրուսը կատարել է Younger now-ն։

Շոուն վարել է Քեթի Փերին։

Եվ մշտապես փոխել է բեմական կերպարները։

Ներկայացել է Դեյեներիս Թարգարիենի կերպարով։

Շոուն փակել է Նիկի Մինաժի հետ։

Գլխավոր իրադարձությունը, անկասկած, Թեյլոր Սվիֆթի Look What You Made Me Do հոլովակի շնորհանդեսն է եղել (այդ մասին առանձին կխոսենք), չնայած ինքը՝ երգչուհին անտեսել է մրցանակաբաշխությունը:
Դե, իսկ հիմնական անվանակարգերում հաղթող են ճանաչվել.
«Տարվա տեսանյութ». Քենդրիկ Լամար - Humble

«Լավագույն հիփ-հոփ տեսանյութ». Քենդրիկ Լամար - Humble (ինչպես նաեւ «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն վիզուալ էֆեկտներ»)
«Տարվա արտիստ». Էդ Շիրան
«Լավագույն փոփ տեսանյութ». Fifth Harmony featuring Gucci Mane - Down
«Լավագույն ռոք տեսանյութ». Twenty One Pilots - Heavydirtysoul
«Լավագույն խորեոգրաֆիա». Fade - Քանյե Ուեսթ
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի, Getty-ի, WiReImage-ի, REX-ի, Just Jared-ի, Shutterstock-ի