Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի պաշտոնական նշանադրությունը (տեսանյութ)

10:40   28 օգոստոսի, 2017

Երգչուհի եւ դերասանուհի Աննա Դովլաթյանն ու նրա ընտրյալը՝ դերասան-մոդել Դավիթ Աղաջանյանը, երեկ պաշտոնապես նշանվել են:

Ավելի վաղ Դավիթը բացօթյա լողավազան այցելության ժամանակ անակնկալ էր մատուցել Աննային՝ նրան ամուսնության առաջարկություն անելով։ Եվ, ահա, զույգը որոշել է տոնական մթնոլորտում տոնել նշանադրությունը եւ փոքրիկ խնջույք կազմակերպել։

«Անչափ շնորհակալ ենք թե ծանոք, թե անծանոթ մարդկանց՝ բոլոր բարեմաղթանքների համար: Սիրում եմ ձեզ շատ, ու ուզում եմ, որ բոլորը լինեն երջանիկ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր Աննան։



© NEWS.am STYLE