Տասը խորհուրդ՝ հասկանալու համար, թե ինչ եք ուզում

20:12   11 հոկտեմբերի, 2017

Երկու ժամ նստում ենք սեղանի շուրջ

Դա կարեւոր է: Ո՛չ բազմոցին կամ նստարանին, այլ սեղանի շուրջ: Գրում ենք այն ամենը, ինչ մեզ դուր է գալիս, ինչ հետաքրքրում է: Թող դա նույնիսկ մտքերի հոսանք լինի: Կարեւորն ԱՄԵՆ ԻՆՉ գրելն է: Հետո մի կողմ թողեք թերթիկն ու գնացեք քնելու: Հաջորդ օրը նորից ընթերցեք, վերլուծեք, ջնջեք ակնհայտ անհեթեթությունները: Հիմա արդեն ավելի դյուրին կլինի. հիմք եւ ճանապարհի ուղղություն կա:

Կարդալ, լսել, այցելել

Մեկ-երկու շաբաթվա ընթացքում փորձեք կարդալ/լսել/այցելել մի քանի վայր/միջոցառում՝ կապված ձեր ընտրած ոլորտի հետ: Զգացեք մթնոլորտը:

Ի՞նչ դուր չի գալիս

Հետադարձ ճանապարհով ենք ընթանում եւ հասկանում, թե մեզ ինչ դուր ՉԻ ԳԱԼԻՍ անել: Օրինակ՝ գնացեք մայրիկի/հայրիկի/այլ ազգականների աշխատավայր եւ փորձեք հասկանալ, այն ձե՞րն է, թե՞ ոչ: Տեսա՞ք: Հասկացա՞ք: Դուր չի՞ գալիս: Ուրեմն արդեն ինչ-որ բան կա:

Ստաժավորում

Ձեր երազանքի ցանկացած գրասենյակում/ամսագրում/աշխատավայրում միշտ կամավորի/փորձաշրջան անցնողի կարիք կա: Ամեն ինչ այնքան պարզ է: Հարկավոր է միայն գտնել անհրաժեշտ հեռախոսահամարը եւ հարցնել ստաժավորման պայմանների մասին: Փորձը փորձանք չէ:

Եթե հնարավորություն ունեք, հաճախ եւ շատ ճամփորդեք

Փակ տարածությունը, ընկերների միեւնույն շրջանակը, շփումը հաճախ փակուղի են մտցնում: Գլխումդ պայթյուն է տեղի ունենում: Ճամփորդելիս տեսնում ես, թե ինչպես են մարդիկ ապրում, ինչով են զբաղվում:

Շփվեք ձեզանից տարիքով մեծ մարդկանց հետ

Տարիքն այնքան էլ կարեւոր չէ, որքան կենսափորձը: Հատկապես նրանց փորձը, ովքեր արդեն հաջողակ են իրենց գործում եւ հասել են ինչ-որ բանի: Խորհուրդ հարցրեք, հետաքրքրվեք:

Հետաքրքրությունների ակումբ

Գոյություն ունեն ուսանողների/երիտասարդության համար բազմաթիվ կազմակերպություններ ոչ միայն նեղ մասնագիտական, այլեւ, այսպես ասած, ընդհանուր ուղղություններով: Այնտեղ կարող եք համախոհներ գտնել, լավ ժամանակ անցկացնել: Բացի այդ՝ հաճախ մարդկանց հետ շփման արդյունքում հասկանում ենք, թե ով ենք մենք իրականում:

Շատ կարդա

Հարկավոր է շատ կարդալ: Հարկավոր է շատ-շատ կարդալ: Տարբեր թեմաներով կիրառական գրականությունից, կայքերից մինչեւ գեղարվեստական գրականություն:

Իններորդ, բայց շատ կարեւոր կետ

Խնդրում եմ, մտածեք սեփական գլխով: Ո՛չ մայրիկի/հայրիկի/ընտանիքի/հորաքրոջ ու մորաքրոջ, այլ ձեր գլխով: ԴՈՒՔ պետք է ապրեք ու սիրեք այն, ինչով զբաղվում եք: Դրանք ձեր հավակնություններն են, ձեր կյանքն է:

Կապեր հաստատեք

Հիմա դա կոչվում է «նեթվորքինգ» («network», անգլերենից թարգմանաբար՝ «ցանց»): Ներկայում ձեր հետաքրքրասեր եւ ընդունակ ընկերներն ապագայում հաջողակ մարդիկ են, ձեռներեցներ, մասնագետներ: Հարգալից եղեք նրանց հետ: Փորձեք օգնել ուրիշներին, երբ հնարավորություն ունեք: Մարդկանց հետ նման փոխհարաբերություններն էլ ապագայի աղյուսներն են:

 

Աղբյուրը՝ 5sfer.com



© NEWS.am STYLE