Հինգ հաճոյախոսություն, որ ձեր ամուսինը պետք է լսի

19:10   11 հոկտեմբերի, 2017

Այնքան ուրախ եմ, որ ամուսնացել եմ քեզ հետ

Տղամարդիկ պետք է անվտանգ զգան իրենց ամուսնության մեջ, եւ դրան հասնելու ամենաարագ միջոցը հետեւյալն է. ձեր ամուսինը պետք է իմանա, որ նախկինի պես միակն ու անկրկնելին է ձեզ համար, պետք է ասեք այդ մասին: Սա լավ հաճոյախոսություն է, եւ տղամարդը չպետք է ինչ-որ բան ասի, որ արժանանա դրան: Անսպասելի հաճոյախոսությունն ավելի իրական ու անկեղծ է:

Ինձ դուր է գալիս, թե ինչպես ես ջանում մեր ընտանիքի բարեկեցության համար

Տղամարդիկ իրենց մեծ պահանջներ են առաջադրում, երբ խոսքն ընտանիքին ապահովելու մասին է: Նրանք ձեր կարիքն ունեն, որպեսզի ընդունեն նրա ջանքերը: Թող ձեր ամուսինն իմանա, որ չպետք է միլիոններ վաստակի, որպեսզի ձեզ երջանիկ դարձնի:

Այնքան հպարտ եմ քեզանով

Դուք կարեւոր դեր եք ստանձնել ընտանիքում. պետք է ձեր ամուսնու աջակիցը լինեք: Աշխարհում, որը մշտապես նրան հանում է հունից, դուք պետք է լինեք այն մարդը, որը միշտ ոտքի կկանգնեցնի նրան:

Դու հրաշալի հայր ես

Եթե երեխաներ ունեք, ձեր ամուսնուն գովաբանեք ընտանեկան գործերին մասնակցության համար: Ժամանակակից հասարակությունը հայրերին հաճախ է ասում, որ նրանք երկրորդն են՝ մայրերից հետո, այդ պատճառով թող նա իմանա, որ արժեքավոր օգնական է ձեր ընտանիքում:

Դու այնքան կրքոտ ես

Ձեր ամուսինը պետք է իմանա, որ սիրում եք նրան՝ անկախ տարիքից եւ հավաքած լրացուցիչ կիլոգրամներից: Բազմաթիվ տղամարդիկ վարժվել են սեր արտահայտել եւ ստանալ ֆիզիկական մերձեցման միջոցով, իսկ նրա արտաքինի մասին հաճոյախոսությունը նրան ձեր սերը ցույց տալու ամենաարագ միջոցներից է:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE