Տասը բան, որոնք պետք է դադարեք անել, եթե արդեն 25 տարեկան եք

15:05   12 հոկտեմբերի, 2017

Ուրիշի կարծիքին տրվել

Խմբերը, որոնք գոյություն ունեն՝ այլ մարդկանցից խուսափելու համար, ավելի լավ է միջնակարգ դպրոցում թողնել: Այն ժամանակ էլ դրանք լավ գաղափար չէին:

Խաբել ծնողներին

Առաջին հերթին ազատվեք ծնողներին խաբելու հիմար սովորությունից, եթե նույնիսկ չեք կարողանում ինչ-որ բանի մասին անկեղծորեն խոսել, հարկավոր է ջանք գործադրել:

Սեփական մարմնին որպես աղբաման վերաբերվել

Ձեր սննդակարգը շուտով զգացնել կտա: Սկսեք կարգի բերել ձեր մարմինը եւ զբաղվեք ձեր առողջությամբ:

Օգտվել ձեր ծնողների իրերից

Լավ ավտոմեքենա եւ մեծ տուն: Նրանք տասնամյակներով աշխատել են այդ ամենի համար: Դուք նույնպես պետք է ինքնուրույն վաստակեք դա:

Ծեծկռտուք հանրային վայրերում

Որպես հասուն մարդ՝ պետք է կարողանաք կառավարել ձեր զայրույթը, հատկապես՝ ուրիշների ներկայությամբ:

Յուրաքանչյուր կիսամյակ փոխել մասնագիտացման ուղղությունը

Եթե մինչեւ հիմա փորձում եք կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում եւ արդեն 10 տարի է՝ սովորում եք համալսարանում, ժամանակն է կողմնորոշվել եւ ավարտել բուհը:

Խելահեղ ոճ

Ընձառյուծի գուներանգը թողեք միջնակարգ դպրոցի աշակերտների համար եւ ձեր սեփական ոճը գտեք: Երաշխավորում ենք, որ կարող եք ոճայի տեսք ունենալ եւ համապատասխանել ձեր տարիքին:

Մանրով վճարել

Լինի դա բենզինի, թե մթերքի համար վճարում: Մարդիկ կարող են մտածել, որ մինչեւ հիմա մայրիկից ձեր ծախսերի համար փող եք ստանում:

Տուն վերադառնալ օրվա ցանկացած ժամի

Քոլեջում մինչեւ ուշ գիշեր երեկո՞ւյթ է: Թողեք հավաքված բազմությանն ու տուն շտապեք: Հաջորդ օրն աշխատանքի գնալու համար հարկավոր է լավ քնել:

Վարկերի հույս ունենալ

Ձեր ֆինանսական ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու ժամանակն է: Վարկային քարտով մշտական վճարումն այնքան էլ լավ միջոց չէ հասուն կյանք մտնելու համար:

 

Աղբյուրը՝ MyJane.ru



© NEWS.am STYLE