Ավելի լավ կին դառնալու երկու պարզ միջոց

13:03   12 հոկտեմբերի, 2017

Լավ կինը նաեւ ուշադիր եւ իմաստուն մայր է: Կինը պատրաստ է սիրել իր երեխաներին, ինչպիսին էլ նրանք լինեն, իսկ տղամարդու համար կարեւոր է, որպեսզի իր երեխաներն արժանավոր մարդ դառնան: Իսկ ո՞վ է առաջին հերթին դաստիարակում երեխաներին: Ամեն դեպքում՝ մայրը: Եվ երբ ձեր ամուսինը  տեսնի, թե ինչպես եք համբերատարությամբ լուծում երեխաների խնդիրները, ուրախությամբ խաղում նրանց հետ, հաշտեցնում նրանց, սովորեցնում ինքնուրույն պատրաստել դասերը, վստահ եղեք, որ իսկական տղամարդը կգնահատի դա:

Հարգեք ձեր ամուսնուն

Մենք՝ տղամարդիկ, այնքան էլ չենք ուզում խոստովանել, բայց առանց ձեր հարգանքի չենք կարող ապրել: Երբ կարծում ենք, որ դուք հավատում եք մեր ուժերին, այնպիսի զգացողություն ենք ունենում, կարծես պատրաստ ենք նվաճել ամբողջ աշխարհը: Բայց երբ ցույց եք տալիս, որ մենք արժանի չենք ձեր վստահությանը, այնպես ենք թթվում, որ ապրել անգամ չենք ուզում: Նույնիսկ այն պահերին, երբ ամուսինն արժանի չէ ձեր հարգանքին, նրան ուշադրությամբ շրջապատեք եւ նրան ուժեղ բնավորությամբ քաջարի մեկի կվերածեք:

Տանը բոլոր պայմանները ստեղծեք դրական տրամադրության համար

Կինը կարող է ամբողջ ընտանիքի համար տրամադրություն ապահովել, ուրեմն թող այդ տրամադրությունը ներդաշնակ լինի: Այնպիսի մթնոլորտ ստեղծեք, որտեղ ներդաշնակորեն կմիավորվեն ոգեշնչումը, ծիծաղը, կարգապահությունը, աշխատասիրությունը, ուրախությունը, սերը:

 

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE