Ոճային խորհուրդներ՝ ցածրահասակ կանանց համար

14:32   28 օգոստոսի, 2017

Ոչ մի սարսափելի բան չկա ցածրահասակ լինելու մեջ, բայց աղջիկների մեծ մասը, չգիտես ինչու, բարդույթավորվում է ցածր հասակի պատճառով եւ սկսում ուղիներ փնտրել՝ տեսողականորեն ավելի բարձրահասակ երեւալու համար։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է մի քանի պարզ կանոն, որոնց միջոցով կարող եք քողարկել ցածր հասակը։

1. Եթե ծաղկային պրինտ, ապա միայն հագուստի վերին հատվածում։ Ինքներդ համեմատենք։

2. Կարճ բաճկոնի տակից երկար բլուզ հագեք։ Այդ կերպ տեսողականորեն կերկարացնեք իրանը։

3. Զոլավոր նախշը ավելի լայն է ցույց տալիս մարմինը, հետեւաբար՝ ավելի ցածրահասակ կերեւաք։

4. Բլուզը միշտ դրեք տաբատի մեջ եւ խուսափեք կարճ բլուզներից։



© NEWS.am STYLE