Հաքերները կոտրել են Սելենա Գոմեսի Instagram-ի էջն ու Ջասթին Բիբերի լուսանկարը տեղադրել

14:05   29 օգոստոսի, 2017

Կիբերհանցագործները կարող են հարցեր լուծել ոչ միայն ամերիկյան ընտրությունների ժամանակ, այլեւ երբեմն զվարճանալ՝ կոտրելով աստղերի էջերը:


Հաքերները կոտրել են Սելենա Գոմեսի Instagram-ի էջն ու Ջասթին Բիբերի լուսանկարը հրապարակել:

Լուսանկարը 2015 թվականին Բորա Բորայում երգչի արձակուրդից է, որտեղ պապարացիները կարողացել էին Բիբերին ամբողջությամբ մերկ լուսանկարել: Այնպես որ՝ այդ նկարն այստեղ չենք հրապարակի:

Լուսանկարը կես ժամ է մնացել Սելենայի էջում, հետո այն ջնջել են, իսկ դերասանուհու էջը մի քանի ժամ անհասանելի է եղել:

Ի դեպ, նշենք, որ Սելենան ամենահայտնի աստղն է Instagram-ում. The Weeknd-ի սիրելին 125 մլն բաժանորդ ունի:

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE