Ռուսական Vogue-ը՝ Ալեքսանդր Սիրադեղյանի «Նազանի» հավաքածուի մասին

12:54   29 օգոստոսի, 2017

ՌԴ-ում հայտնի կոշիկի դիզայներ Ալեքսանդր Սիրադեղյանը թողարկել է աշուն-ձմեռ 2017/2018 հավաքածուն, որն անվանել է Nazani («Նազանի»):

Եվ, ահա, ռուսական Vogue-ը անդրադարձել է հայազգի դիզայների նոր աշխատանքներին, որոնցում, բացի կոշիկներից, տեղ են գտել նաեւ գուլպաներ.

«Ալեքսանդր Սիրադեղյանի աշուն-ձմեռ հավաքածուն կոչվում է Nazani։ Դիզայները ոգեշնչվել է հայկական մշակույթի պատմությամբ, նրբաճաշակ եւ կիրթ աղջկա կերպարից։ Բացի էքստրավագանտ կոշիկներից, հավաքածուի մեջ տեղ են գտել նաեւ գուլպաներ։ Հինգ զույգ, որոնցից մեկը կարված է արծաթյա թելերով»,-գրում է Vogue Russia-ն՝ հավելելով, որ գուլպաներից յուրաքանչյուրն օրիգինալ է իր տեսակով.

«Դրանցից մեկի նախշը հայկական տառերի միահյուսումն է, հաջորդ զույգի վրա ավանդական գորգի նախշերի արտացոլումն է»։

Ի դեպ, կայքը գրել է, որ Սիրադեղյանի գուլպաների հավաքածուն կարելի է գնել առաջիկա Vogue Fashion's Night Out-ի ընթացքում։

Հավաքածուի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին։



© NEWS.am STYLE