«Գահերի խաղի» 7-րդ սեզոնի վերջին սերիան համացանցում դիտումների ռեկորդ է սահմանել

17:04   29 օգոստոսի, 2017

Դե ինչ, «Գահերի խաղը» սերիալի երկրպագուները դիտեցին 7-րդ սեզոնի վերջին սերիան, որտեղ Դեյեներիսը վերջապես սիրով զբաղվեց Ջոն Սնոուի հետ՝ չիմանալով, որ նրա մորաքույրն է, Արիա Սթարքը սպանեց Ճկույթին, իսկ քաղաքական «առաջնորդները», վերջապես, հանդիպեցին եւ անձամբ տեսան, թե ինչ է սպիտակ քայլողը, որի «գործընկերներն» արդեն Պատից այն կողմ են թափանցել:


Ինչ եւ ինչպես կլինի հետագայում, կարող ենք իմանալ արդեն 2019 թվականին: Մինչ այդ, բրիտանական Daily Mail-ն ամփոփել է 7-րդ սեզոնի վերջին սերիայի դիտումների արդյունքները:
«Վիշապ եւ գայլ» անվանումով սերիայի տեւողությունն 80 րոպե էր, ինչն ամենաերկարն է սերիալի պատմության ընթացքում:


Համացանցում սթրիմինգային ալիքներում այն 16 մլն մարդ է դիտել:



© NEWS.am STYLE