Կիսամերկ Էմիլի Ռատաժկովսկին՝ Էմանուելե դե Անջելոյի տեսախցիկի առջեւ

18:05   29 օգոստոսի, 2017

Եթե հանկարծ ոսկե ձկնիկ բռնեք, եւ նա վստահեցնի, որ կկատարի ձեր ցանկությունը, անմիջապես ցանկացեք Էմիլի Ռատաժկովսկու հետ անմարդաբնակ կղզում հայտնվել:


26-ամյա գեղեցկուհին շարունակում է խելքահան անել մոլորակի տղամարդկանց: Դա հատկապես հաջողվում է, երբ աստիճանաբար, մի քանի օր շարունակ Էմիլին Instagram-ում լուսանկարներ է հրապարակում, որոնցում գրեթե մերկ է ներկայանում:


Լուսանկարների վերջին շարքը Էմանուելե դե Անջելոյինն են։ Դրանցում Էմիլին, ինչպես միշտ, հրաշալի տեսք ունի:


Ի դեպ, ֆոտոշարքն արել են Էմիլիի Լոս Անջելեսի տանը:

«Լուսանկար՝ իմ տանը»,- նկարներից մեկը մակագրել է Էմիլին՝ չպարզաբանելով, թե երբ եւ որտեղ է հրապարակվելու ամբողջ շարքը:



© NEWS.am STYLE