Կանանց առանձնահատկություններ, որոնք տղամարդկանց գրավում են ավելի, քան անկողինը

23:04   12 հոկտեմբերի, 2017

Ձեր արտաքինը նախեւառաջ ոճն է

Տղամարդիկ նայում են աչքերով՝ ինչ եք հագել, ինչ տեսք ունեն Ձեր մազերը, զգում են Ձեր բույրը, եւ, անկախ անձնական նախասիրություններից, գնահատում են Ձեր կազմվածքը:

Ջերմություն եւ անկեղծություն

Տեսողական կապն ու անկեղծ ժպիտը ֆլիրտի հզոր գործիքներ են, որոնք գրավում են տղամարդու ուշադրությունը: Հետազոտությունների համաձայն, որպեսզի տղամարդը որոշի մոտենալ, պետք է իր վրա զգա Ձեր 13 հայացք: Այդ պատճառով՝ ժամանակ առ ժամանակ նրա ուղղությամբ հայացք նետեք, սիրալիր ժպտալով հեռացրեք հայացքը, ձեռքով ուղղեք մազերը, կոկետություն արեք տարածության վրա: 

Ինքներդ Ձեզ նման եղե՛ք

Տղամարդիկ իսկապես էմոցիոնալ մտերմություն են ուզում կանանց հետ: Կիսվե՛ք Ձեր մտքերով, լսեք՝ ինչ է նա ասում, մի՛ վախեցեք ցույց տալ Ձեր իրական կերպարը:

Եղե՛ք ինքնաբավ

Սիրե՛ք կյանքը, վայելե՛ք այն, զբաղվե՛ք կարիերայով եւ հետաքրքրություններով: Ժամանակ անցկացրեք ընտանիքի, ընկերների հետ, եղեք սոցիալապես ակտիվ: Ձեզ տղամարդ պետք չէ երջանիկ լինելու համար, բայց Դուք ուրախ կլինեք նրա հետ երջանկությունը կիսելու համար: Այդպիսի կանայք ձգում են մագնիսի պես:

Պահպանե՛ք դրական տրամադրվածությունը

Դա կարեւոր է առնվազն հարաբերությունների սկզբնական փուլի համար, երբ մարդն ուզում է ճանաչել Ձեզ, ոչ թե Ձեր խնդիրները: Իհարկե, պետք է կիսվել միմյանց հետ ամեն ինչով՝ ե՛ւ լավ, ե՛ւ վատ, բայց շեշտը մի՛ դրեք բացասականի վրա: Դուք պետք է լինեք մեկը, ով փնտրում է խնդիրների լուծում, այլ ոչ թե ողբում դրանց համար:

Պահպանե՛ք հանելուկը

Մի՛ պատմեք միանգամից Ձեր մասին ամեն ինչ, հատկապես՝ Ձեր նախկին հարաբերությունների մասին: Տղամարդը պետք է հետաքրքրված լինի, ցանկանա իմանալ ավելին: Միեւնույն ժամանակ, Ձեզ խուսափողական մի՛ պահեք, ինտրիգներ մի՛ ստեղծեք, հակառակ դեպքում՝ նա Ձեզ չի վստահի:

Մի՛ շտապեք մտերմության հարցում

Առաջին հանդիպումների ժամանակ ինտիմ մտերմությանը «ոչ» ասելը մանիպուլյացիա չի նշանակում, այլ այն, որ դուք հասկանում եք՝ տղամարդը մտածում է ոչ թե սրտով կամ ուղեղով, այլ ուրիշ տեղով: Տղամարդուն ժամանակ է պետք՝ կնոջ նկատմամբ զգացմունքներ եւ վստահություն ձեռք բերելու համար: Եթե չափազանց շուտ եք համաձայնում մերձեցմանը, եթե անգամ նա է դրդում դրան, տղամարդը կարող է կորցնել հետաքրքրությունը, հարգանքն ու մոտիվացիան՝ Ձեզ հասնելու համար:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE