Բելլա Հադիդը՝ բրազիլական Vogue-ի շապիկին

11:10   30 օգոստոսի, 2017

Բելլա Հադիդն օրերս իմացավ, որ քրոջ՝ Ջիջի Հադիդի հետ ելույթ է ունենալու այս տարի Շանհայում կայանալիք Victoria's Secret Fashion Show-ին:

Բելլան երկրորդ անգամ է մասնակցելու հայտնի ապրանքանիշի ցուցադրությանը:

Մինչ այդ, 20-ամյա Բելլան նորանոր բարձունքներ է գրավում: Այս անգամ նա հայտնվել է բրազիլական Vogue-ի շապիկին: Մոդելն Instagram-ում միանգամից երեք լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ նկարահանումների ժամանակ ոճաբանը եղել է Դանիլոն:

«Չեմ հավատում»,- նկարներից մեկը մակագրել է մոդելը՝ հավելելով, որ հայտնվելու է պարբերականի սեպտեմբերյան երեք համարների շապիկին:



© NEWS.am STYLE