Քարդաշյան-Ջեներ գերդաստանը կես միլիոն դոլար է փոխանցել «Հարվի» փոթորկից տուժածների օգնությանը

10:05   30 օգոստոսի, 2017

Հայտնի է, որ ամերիկյան Թեքսաս նահանգը մեծապես տուժել է «Հարվի» փոթորկից: Ներկայում ժամանակավոր ապաստարաններում 7000 մարդ կա, բայց նրանց թիվը կարող է ավելանալ, քանի որ իշխանությունները եւս 30 հազար տուժածի են սպասում:

Հայտնի է ջրհեղեղի հետեւանքով 14 զոհի մասին: Ազգային օդերեւութաբանական ծառայության հաղորդմամբ՝ քաղաքում, որտեղ տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել, արտակարգ դրություն է սահմանվել:

Փրկարարների աշխատանքը դժվարացնում է ուժեղ քամին: Հազարավոր մարդիկ առանց էլեկտրականության են մնացել:

Մինչ այդ՝ ամերիկյան շոու բիզնեսի աստղերը միավորվել ու պատասխանել են Քեւին Հարթի կոչին: Նրանք գումար են հավաքում Թեքսասի կարիքավորների օգնության համար ու փոխանցում «Կարմիր խաչի» հաշվեհամարին: Հարթի կոչին արձագանքել են Քեթի Փերին, Բեյոնսեն, Ջեյ Զին, Դուեյն Ջոնսոնը, ինչպես նաեւ Քարդաշյան ընտանիքը:

«Հյուսթոն: Մենք աղոթում ենք ձեզ համար: Իմ մայրը, քույրերը եւ ես 500 հազար դոլար ենք փոխանցում բնակչությանն օգնության հարցերով զբաղվող կազմակերպություններին»,- Twitter-ում գրել է Քիմ Քարդաշյանը:



© NEWS.am STYLE