Քենդալ Ջեները՝ «Տասնամյակի նորաձեւության խորհրդանիշ»

13:06   30 օգոստոսի, 2017

Քենդալ Ջեները չի մասնակցի այս տարվա դեկտեմբերին Շանհայում կայանալիք Victoria's Secret Fashion Show-ին, սակայն սեպտեմբերին Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ընթացքում նրան «Տասնամյակի նորաձեւության խորհրդանիշ» կհայտարարեն:


Ըստ  FashionWeekDaily.com-ի՝ Daily Front Row’s 2017 Fashion Media Awards անվանումով միջոցառումը Նորաձեւության շաբաթվա շրջանակում կանցկացվի սեպտեմբերի 8-ին:
«Տարվա տղամարդ մոդել» կհայտարարվի Ջորդան Բարեթը, «Տարվա կրեատիվ անհատ»՝ հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն:


Նշենք, որ օրերս Քենդալ Ջեները հայտնվել էր մերկ ֆոտոսեսիայում: 21-ամյա մոդելին լուսանկարել է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի սիրելի լուսանկարիչ Սաշա Սամսոնովան:

Սակայն ո՛չ Քենդալը, ո՛չ լուսանկարիչը դեռեւս չեն նշում, թե ում համար են արվել լուսանկարները եւ երբ են ամբողջությամբ թողարկվելու:



© NEWS.am STYLE