Ջասթին Բիբերը՝ Սելենա Գոմեսի Instagram-ում իր մերկ լուսանկարների հրապարակումից հետո

14:07   30 օգոստոսի, 2017

Ջասթին Բիբերին ուրախ տրամադրությամբ նկատել են այն բանից հետո, երբ հաքերները նրա մերկ լուսանկարները հրապարակել էին Սելենա Գոմեսի Instagram-ում:


23-ամյա երգչին նկատել են Բեւեռլի Հիլզի Il Pastaio ռեստորանից դուրս գալիս: Բիբերը կարմիր մարզաշապիկով եւ սեւ կիսատաբատով է եղել, կարծես ոչ թե ռեստորանից, այլ մարզասրահից է հեռացել:


Հիշեցնենք, որ երեկ հաքերները կոտրել էին Սելենա Գոմեսի Instagram-ի էջն ու Ջասթին Բիբերի լուսանկարը հրապարակել: Լուսանկարը 2015 թվականին Բորա Բորայում երգչի արձակուրդից էր, որտեղ պապարացիները կարողացել էին Բիբերին ամբողջությամբ մերկ լուսանկարել:

Հրապարակումը կես ժամ է մնացել Սելենայի էջում, հետո այն ջնջել են, իսկ դերասանուհու էջը մի քանի ժամ անհասանելի է եղել:



Նյութը եւ լուսանկարները՝  Just Jared



© NEWS.am STYLE