Ի՞նչ չպետք է անել տանն ըստ ֆեն շույի

21:01   13 հոկտեմբերի, 2017

Արգելք 1.

Խուսափեք հայելի կախել տան մուտքի դռան դիմաց: Դուք այդպես խանգարում եք ձեր բնակարան էներգիայի հոսքին: Ամուսնական կյանքի վրա բացասական են ազդում ննջարանում կախված հայելիները: Դրանք ունակ են ձեր հարաբերություններ ներգրավել մրցակիցներին ու բաժանող անձանց: Այլ վայրերում հայելիները վտանգ չեն ներկայացնում, սակայն հիշե՛ք՝ կոտրվածքներով ու ճեղքվածքներով հայելիները պետք է անմիջապես օգտահանել: Ցանկալի է, որ տանը հայելի լինի, որը մարդուն ցույց կտա ամբողջ հասակով՝ առանց մասնատելու ֆրագմենտների:

Արգելք 2.

Երբեք մի թողեք աղբի դույլը մուտքի դռան մոտ ( եթե դա վերաբերում է աղբով տոպրակներին, ապա Հայաստանում առավել քան ակտուալ է): Ցանկացած փոշի, կեղտ ու անպետք հնոտի աղտոտում են տարածքի էներգետիկան՝ անդառնալի վնաս հասցնելով տան բնակիչների առողջությանն ու էներգետիկ պաշտպանությանը: Ազատվեք անպետք իրերից՝ տեղ ազատելով նոր, օգտակար ու գեղեցիկ ձեռքբերումներին, որոնք մոտ ապագայում կհայտնվեն ձեր տանը:

Արգելք 3.

Վերանորոգեք բոլոր կոտրված իրերը, որոնք նախատեսում եք օգտագործել: Վերանորոգման ոչ ենթակա իրերը դեն նետեք առանց ափսոսանքի ու հապաղելու: Դա կօգնի ձեզ ազատվել բացասական էներգիայից՝ ձեր կյանք ներգրավվելով երջանկությունն ու առատությունը: Բացի այդ, կոտված իրերը հանգեցնում են վեճերի եւ տարաձայնությունների հաճախակիացման: Ֆեն շուի ուսմունքը ասում է, որ յուրաքանչյուր անսարք առարկա կամ իր մարդու կյանքից մաքրում է խնդիրը՝ իր վրա վերցնելով այն: Հատուկ ուշադրություն դարձրեք ծակ ծորակներին եւ խողովակներին: Ջրի անընդհատ հոսքը չի նպաստում ձեր տան երջանկության ավելացմանը, այդ պատճառով յուրաքանչյուր կաթոց պետք է անհապաղ վերացնել:

Արգելք 4.

Տան անհարթ հատակը նույնպես խոչընդոտող քար է դրական էներգիայի շրջապտույտի համար: Այն նպաստում է ճակատագրի մասնատման, եւ դա կարող է լինել անհաջողոըթյունների եւ անախորժությունների պատճառ անձնական եւ գործնական կյանքում:

Արգելք 5.

Աշխատեք ազատվել ձեր տան սուր անկյուններից: Կահույքի սուր մասերը պետք է այնպես դասավորել, որ սուր հատվածները ուղղված լինեն դեպ դատարկ տարածություն, այլ ոչ թե ձեր հանգստի ու գտնվելու տարածքներ: Կախովի դարակները նույնպես բացասական էներգիայի պատճառ կարող են լինել, այդ պատճառով դրանց անկյուններն անհրաժեշտ է կամ կլորացնել կամ քողարկել, օրինակ՝ ուլունքահատիկներից ու մետաղադրամներից հմայիլով:

Արգելք 6.

Բաղնիքի ու զուգարանի հատվածը պետք է մաքուր պահել: Ժամանակին մաքրությունը եւ փակ դռները օգնում են տան հարմարավետությունն ու հանգստությունը պահպանելուն: Եթե տանը ընտանի կենդանի ունեք, որի համար սանհանգույցում հատուկ տեղ չկա, օգտագործեք ներկառուցված դռնակները, բայց մուտքի դուռը բաց մի պահեք:

Արգելք 7.

Տունը օդափոխեք: Որքան հաճախ եք պատուհանները եւ օդանցքները բաց պահում, այդքան հաճախ թարմանում է բնակեցված հատվածի էներգետիկան: Որպեսզի մրսածության հիվանդությունների զոհ չդառնաք, տունը օդափոխեք ձեր բացակայության ընթացքում:

Արգելք 8.

Աշխատավայրի համար նախատեսված հատվածի ճիշտ կազմակերպումը կօգնի ձեզ պարտականութուններն ավելի արդյունավետ կատարել: Մեջքով պետք է նստել պատին՝ առանց պատուհանների ու դռների: Ծայրահեղ դեպքում շրջափակեք որմնախորշերով, որպեսզի պաշտպանեք ձեր թիկունքը էներգիայի հոսքից: Իրերի գրագետ դասավորվածությունը սեղանին ձեզ կապահովի բարձր աշխատունակությամբ, իսկ ավելորդ իրերի բացակայութունը կօգնի կենտրոնանալ եւ չշեղվել հիմնական գործերից:

Արգելք 9.

Տան շրջակա տարածքը մաքսիմալ բաց պետք է լինի: Մուտքը փակող ծառերը եւ մեքենաները խանգարում են ձեր տուն դական էներգիայի մուտքը: Բացառություն են երթեւեկելի հատվածից մուտքի ցանկապատումը: Նույնը վերաբերում է նախամուտքին: Ազատվեք իրերի կուտակումից եւ կոշիկները հատուկ նախատեսված վայրում պահեք:

Արգելք 10.

Բնակարան գնելուց առաջ գնահատեք դրա դիրքը հարեւան շինությունների համեմատ: Տան դիրքի ամենից հաջող տաբերակը ցայտաղբյուրի, այգու կամ զբոսապուրակի առկայությունն է: Վատ հարեւանությունը գերեզմանն է, բանտը եւ հիվանդանոցը: Այդ «հարեւանները» բացասական էներգիայի դաշտ ունեն, որը կարող է բարդացնել ձեր կյանքը:

Փոխելով ձեր շրջակայքը, կփոխեք ձեր կյանքը դեպի լավը: Հիշեք, որ սեփական տանը երջանկության հասնելը այդքան էլ դժվար չէ: Բավական է հետեւել առաջարկված խորհուրդներին, որպեսզի ձեր բնակարանը դրական էներգիայի ամբար դարձնեք:

Աղբյուրը՝ dailyhoro.ru



© NEWS.am STYLE