Պատրաստվում ենք աշնանը. ինչպիսին պետք է լինի սեզոնի մանիկյուրը

13:41   30 օգոստոսի, 2017

Շուտով աշուն է. նոր սեզոն՝ նորաձեւության աշխարհում, հետեւաբար՝ պետք է վերանայել զգեստապահարանն ու զարդապահարանը՝ ընտրելով աշուն 2017-ի նորաձեւ միտումները։

«Պատրաստվում ենք աշնանը» խորագրում այս անգամ ներկայացնում ենք նոր սեզոնի գլխավոր թրենդները՝ մատնահարդարման մեջ։

Սկսենք եզունգների ձեւից. առաջին տեղում կարճ՝ 1-2 մմ երկարությամբ կլորավուն ձեւն է, երկրորդ տեղում՝ թեթեւակի քառակուսի ձեւավորումը, երրորդում՝ նշաձեւ, երկար եղունգները։

Ինչ վերաբերում է գունային գամմային, ապա այս աշնանը գագաթնակետում կլինեն սմբուկի երանգները, մուգ կապույտից մինչեւ երկնագույնը, մուգ կարմիրը, դարչնագույնը եւ ոսկեգույնը։



© NEWS.am STYLE