Ինչո՞ւ է կինը խանդում

22:04   13 հոկտեմբերի, 2017

Ցածր ինքնագնահատական

Մարդկանց, ովքեր վախենում են, որ իրենց կյանքի ընկերը կգտնի իրենցից ավելի լավին, անհրաժեշտ է շուտափույթ բարձրացնել կյանքի տոնուսը: Դրանում կօգնեն սպորտով զբաղվելը, օտար լեզուներ սովորելը եւ զարգացման ցանկացած այլ տարբերակներ, որոնք ավելի շատ կգրավեն զուգընկերոջը: Բացի նրանից, որ այդ մեթոդը ազատում է կոմպլեքսներից, միաժամանակ շեղում է տհաճ մտքերից:

Փոխվելու սեփական ցանկությունը

Մարդկանց համար, ովքեր սովոր են իրենք դավաճանել, շատ դժվար է հաղթահարել խանդը: Նրանք պետք է առաջին հերթին վերանայեն իրենց պահվածքը: Եթե նրանք չտրվեն տարբեր ինտիմ գայթակղությունների, համապատասխանաբար չեն կասկածի իրենց զուգընկերոջը դավաճանության մեջ:

Սիրո կորստի անխուսափելի սպասում

Խանդոտ շատ մարդիկ փորձում են թաքցնել իրենց մտերիմ մարդուն արտաքին աշխարհից: Նրանք մտածում են, որ, եթե իրենց զուգընկերն ավելի քիչ շփվի շրջապատի հետ, ապա չի կարող դավաճանել: Այդպիսի դիրքորոշումը ավելի է մոտեցնում հարաբերությունների ավարտին: Խանդողը այս դեպքում պետք է ուղղակի դադարի սպասել սիրո կորստին, միայն այդ դեպքում մարդկանց միջեւ հանգստություն ու վստահություն կձեւավորվի: Անհրաժեշտ է հնարավորինս քիչ մտածել դավաճանությունների մասին, հակառակ դեպքում՝ վատ մտքերը կարող են նյութականացվել:

Զույգերի մեջ անվստահություն

Պետք է սիրելիի համար դառնալ ոչ միայն զուգընկեր, նաեւ ընկեր: Միայն այդ դեպքում դուք հույս կդնեք միմյանց վրա կյանքի ցանկացած բարդ իրավիճակում: Եթե մարդիկ կիսվում են իրար հետ ամենածածուկ մտքերով, ապա բոլոր կասկածները ի չիք են դառնում:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE