Տղամարդկանց սովորություններ, որոնք զայրացնում են կանանց

21:04   15 հոկտեմբերի, 2017

Ինքնահիացմունք

Այո, ճիշտ է: Սա այն ծիծաղելի պահի մասին է, երբ տղամարդը մարզումներից հետո ինքն իր արտացոլանքը տեսնելով հայելու մեջ, հասկանում ու գնահատում է, թե որքան լավն է բառիս բուն իաստով ու հմայվում իր քրտնած մարմնով: Տարօրինակ է, չէ՞:

Տեսախաղեր

Ահավոր է զայրացնում, չի՞ կարելի մի փոքր քիչ խաղալ գոնե սիրած աղջկա ներկայությամբ: Իսկ եթե աղջիկը չարչարվել է, ընթրիք պատրաստել, սեքսուալ ներքնազգեստ հագել ու ռոմանտիկ երեկո պլանավորել, իսկ տղամարդը ոչինչ չի նկատում ու շարունակում է խաղալ:

Կեղտոտ սպիտակեղենի զամբյուղից հագած շորը

Այսինքն՝ կան տղամարդիկ, ովքեր լրջորեն կարծում են, որ եթե իրենց գուլպաներից տարածվող հոտը միայն սենյակի կեսն է բռնել, ոչ թե ամբողջը, ապա ամեն ինչ կարգին է, ու դրանք կարելի է էլի հագնել: Կանայք դա ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ:

Օդեկոլոն՝ կեղտոտ հագուստի վրա

Սա, իհարկե, ավելի վատ չէ, քան կեղտոտ հագուստը նորից հագնելը: Ցանկացած անուշաբույր, որը խառնվում է մարմնի ու կեղտի հոտի հետ, վերածվում է դժոխային խառնուրդի, գարշահոտի, որից բոլորը կփախչեն այս ու այն կողմ: Ու այս ամենից հետո էլ տղամարդիկ պնդում են, թե իրենց տրամաբանությունը ավելի ուժեղ է, քան կնոջը:

Կերակուրը կրծքին դնելը

Մարմինն ափսեի փոխարեն կիրառելն այնքան էլ լավ գաղափար չէ: Դա ծուլության արտահայտություն  է եւ հասուն մարդուն անվայել արարք։ Ոչ մի կին չի կարող նայել դրա առանց սարսափի ու զզվանքի:



© NEWS.am STYLE