Տղամարդու գլխավոր սխալները սեքսից հետո

22:08   14 հոկտեմբերի, 2017

Շրջվել եւ խռմփացնել

Սա ամենատհաճ, զզվելի եւ վիրավորական բանն է, որ կարող է տղամարդն անել սեքսից հետո: Սեռական մերձեցումից հետո կինը գրկախառնություն է ուզում, քնքուշ խոսքեր: Կարելի է նաեւ առանց բառերի, կարեւորը տղամարդու վերաբերմունքը զգալն է: Իսկ նման պահվածքից հետո կարող է տպավորություն ստեղծվել, որ տղամարդը երբեք ոչ մի զգացմունք չի էլ ունեցել:

Կնոջը հարցնել օրգազմի մասին

Դասական սխալ: Կինն ամենեւին էլ ոչ միշտ է օրգազմ ապրում: Եվ օրգազմի մասին հարցին ի պատասխան կարող է կա՛մ ստել, կա՛մ անհարմար զգալ, որ այդ անգամ ոչինչ չստացվեց: Ավելի լավ է՝ հարցնել, թե ինչ է մտածում եւ ինչ է զգում կինն այդ պահին:

Բացասաբար գնահատել սեռական ակտը

Տարբեր իրավիճակներ կարող են լինել, բայց սեքսից անմիջապես հետո դրա բացասական կողմերի մասին խոսելն իրավիճակից ելք չէ: Ավելի լավ է՝ գրկեք միմյանց եւ ասեք, որ հաջորդ անգամ ավելի լավ կստացվի:

Քաղաքականության եւ վարկերի մասին խոսել

Սեքսից հետո միայն դա էր պակաս: Դա սպանում է հենց նոր ստացած հաճույքը: Զրույցի առավելագույն թեմաները կարող են լինել արվեստի կամ վերջերս կարդացած գրքի մասին:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE