«Ես նման եմ մյուս բոլոր հայուհիներին». Շերի կերպարով Քիմ Քարդաշյանը՝ Harper's Bazaar Arabia-ի ֆոտոսեսիայում

10:04   31 օգոստոսի, 2017

Մի քանի օր առաջ Քիմ Քարդաշյանը Ժաքլին Քենեդիի կերպարով նկարահանվել էր Interview magazine-ի համար:

Եվ մինչ համացանցում բուռն քննարկում են այդ ֆոտոսեսիան՝ պնդելով, թե Քիմը ոչ մի կերպ չի կարող հավասարվել «ԱՄՆ առաջին տիկնոջը», ռեալիթի շոուի 36-ամյա աստղը ներկայացել է ոճի մեկ այլ խորհրդանիշի՝ Շերի կերպարով, այս անգամ՝ Harper's Bazaar Arabia-ի համար:

Ի դեպ՝ Քիմը բազմիցս է ասել, որ Շերն իր համար իսկական ոճի խորհրդանիշ է:

Իսկ գարնանը Լոս Անջելեսում կայացած «Խոստում» ֆիլմի պրեմիերայի ժամանակ մամուլը երկու հայուհիներին երկվորյակ քույրեր կոչեց:

Քիմին լուսանկարել է Մարիանո Վիվանկոն: Ամսագրի շապիկին գրված է. «Ոգու խորհրդանիշ»:

«Ես նման եմ մյուս բոլոր հայուհիներին: Ես նույն արմատներն ունեմ, ինչ Շերը»:

Արաբական Harper's Bazaar-ի բրիտանուհի խմբագիր Լուիզ Նիկոլն այսպես է բացատրել իր ընտրությունը.

«Պարբերականի շապիկին եւ էջերում Քիմի հայտնվելը պատվո տուրք է մեկ այլ հայուհու՝ Շերին: 40 տարի առաջ Շերի նորաձեւ հագուստների ընտրությունը նույնպիսի իրարանցում էին առաջացնում, որքան Քիմի սադրիչ սելֆիները՝ այսօր»:

 

Շերը՝ 1979 թվականին, Նորման Սիֆի տեսախցիկի առջեւ



© NEWS.am STYLE