Հեյլի Բոլդուինը Fashion Magazine-ի հետ խոսել է քրիստոնեության մասին

16:31   31 օգոստոսի, 2017

Հեյլի Բոլդուինը կհայտնվի Fashion Magazine-ի հոկտեմբերյան համարի շապիկին: 20-ամյա մոդելն ամսագրին տված հարցազրույցում որոշել է խոսել կրոնի մասին:

«Կարծում եմ՝ որեւէ մեկը չպետք է վախենա խոսել իր կրոնի մասին, չնայած, ես զգում եմ, որ երբ խոսք է գնում քրիստոնեության մասին, մարդիկ դառնում են շատ զգայուն: 

Հիմա ես 20 տարեկան եմ եւ աշխատում եմ շրջապատել ինձ մարդկանցով, որոնք հավատում եւ կիսում են նույն սկզբունքները, ինչպես ես: Որոնք բաց հետեւում են իրենց քրիստոնեկան սկզբունքներին:

Մարդիկ դժվար են հասկանում, թե ինչ եմ ես անում, եթե ինձ հետ չեն կիսում նույն գաղափարները: Անցյալ տարի ես չէի մտածում, թե կլինեմ այնքան կաշկանդված, որքան հիմա եմ: Ես շատ համեստ եմ, թեեւ գիտեմ, որ գեղեցիկ եմ», - ասել է Հեյլին:



© NEWS.am STYLE