Բրիտանական հյուրանոցում վարձույթով ոսկե ձկնիկ են առաջարկում

17:16   20 ապրիլի, 2013

Բրիտանական Ուորինգթոն դքսության հյուրանոցը միայնակ հաճախորդներին առաջարկում է վարձույթով ոսկե ձկնիկ վերցնել:

Gooddays-ի փոխանցմամբ, Հեփի անունով ձկնիկը (Happy – անգլերենից թարգմանաբար՝ «երջանիկ») կարելի է պատվիրել 5 ֆունտ սթեռլինգով: Հյուրանոցի տիրոջ խոսքով, ձկնիկը կզարդարի միայնությունը եւ պետք կգա այն այցելուներին, ովքեր չեն ցանկանում վերադառնալ դատարկ սենյակ եւ կենդանի էակի ներկայության կարիք ունեն: Հեփին չի կարող զրուցել, բայց լողալով եւ թափահարելով լողակները՝ կօգնի թուլանալ: Ծառայության պահանջարկի դեպքում հյուրանոցատերը խոստանում է եւս մի քանի ձկնիկ պատվիրել:



© NEWS.am STYLE