Արթուր Ալեքսանյանը, Արամեն եւ այլք՝ Միհրան Հարությունյանի հարսանիքին (ֆոտո/վիդեո)

10:46   31 օգոստոսի, 2017

Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի հարսանիքը:

Հարությունյանն ամուսնացել է աբխազ երգչուհի Մակտինա Բեբիայի հետ: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցում, իսկ հարսանյաց խնջույքը՝ տեղի հեղինակավոր ռեստորաններից մեկում:

Բացի Միհրան Հարությունյանի կոլեգաներից, մարզաշխարհի ներկայացուցիչներից, նրա հարսանիքին ներկա են եղել նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ՝ Արամեն, Կամո Սեյրանյանը եւ այլք:

Գարիկ Գորգյանը եւ Արամեն

Միհրանի եւ Մակտինայի հարսանիքը լուսանկարել է Մոսկվայում ամենահայտնի հայ լուսանկարիչ Գարիկ Գորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:



© NEWS.am STYLE