Քենդալ Ջեներն ինքն է հրաժարվել մասնակցել Victoria's Secret Fashion Show-ին

18:10   31 օգոստոսի, 2017

Victoria's Secret Fashion Show-ն այս տարի անցկացվելու է ոչ թե Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Մայամիում, Փարիզում կամ Լոնդոնում, այլ Շանհայում: Նոյեմբերին շոուի ընթացքում բեմ կբարձրանան բազմաթիվ աստղային մոդելներ, այդ թվում՝ Հադիդ քույրերը: Սակայն նրանց ընկերուհին՝ Քենդալ Ջեները, որն անցյալ տարի քույրերի հետ հպարտորեն քայլում էր պոդիումով, այս տարի չի մասնակցի շոուին:


Ըստ TMZ-ի՝ Քենդալն ինքն է հրաժարվել մասնակցել շոուին՝ հետեւելով քույրերի խորհրդին եւ զբաղվելով La Perla ապրանքանիշի հետ համագործակցության զարգացմամբ, որն աղջկան ապրանքանիշի դեմքն է դարձրել:

Պարզվում է՝ La Perla-ն Քենդալին շատ ավելի շահավետ ֆինանսական առաջարկ է արել, քան Victoria's Secret-ը:



© NEWS.am STYLE