«Չեմ ճանաչում մեկին, որը հարաբերությունների մեջ ազնիվ է». Ռիչարդ Գիրը դարձավ 68 տարեկան (ֆոտո/վիդեո)

15:25   31 օգոստոսի, 2017

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ծննդյան 68-ամյակն է նշում Հոլիվուդի տիտղոսակիր դերասան Ռիչարդ Գիրը:

Երիտասարդ տարիքում Ռիչարդ Գիրը մեծ հետաքրքրություն ուներ երաժշտության հանդեպ: Դպրոցն ավարտելուց հետո ապագա աստղը որոշում է ուսումը շարունակել Մասաչուսեթսի համալսարանում՝ փիլիսոփայության եւ ռեժիսուրայի ֆակուլտետում: Բայց 2 տարի անց թողնում է ուսումը՝ երաժշտությամբ զբաղվելու նպատակով: Ավելի ուշ Գիրը հասկանում է, որ երաժիշտների հետ աշխատելն ավելի բարդ է, քան դերասանների, եւ վերադառնում է դերասանական արվեստ:

Դերասանի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերն են՝ «Սիրունիկը», «Փախչող հարսնացուն», «Հաթիկո», «Չիկագո», «Նյու Յորքի աշունը», «Առաջին ասպետը» եւ այլն:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռիչարդ Գիրի ամենահետաքրքիր մեջբերումներից մի քանիսը:

«Չեմ կարծում, թե քաջությունը մարդու մաշկի մեջ է. այն, ըստ իս, կամքի ու էմոցիաներն արտահայտելու մեջ է»:

«Բարության եւ հանդուրժողականության գնահատումն ընդհանուր է բոլոր կրոնների համար: Մենք՝ բոլորս, կախված ենք սիրուց»:

«Որեւէ կերպար կերտելու ընթացքում դու իսկապես սկսում ես այդ հերոսին անձնավորել»:

«Իմ հաջողության գաղտնիքն իմ մազերի լաքի մեջ է»:

«Ես այդքան կոպիտ ու խելացի չեմ: Կյանքն ինձ անհրաժեշտ է, որպեսզի ցույց տա, թե ով եմ ես: Քարանձավում ես դա չեմ տեսնի»:

«Ես շատ սխալներ եմ գործել: Իսկ կյանքի իմաստը դրանցից սովորելն է»:

«Կարծում եմ՝ կյանքն ինքդ քեզ ուսումնասիրելու լավ առիթ է»:

«Ես համոզված եմ՝ աշխարհում շատ դերասաններ կան, որոնք ինձանից լավն են, բայց որոնք չեն կարողացել կարիերա ստեղծել: Ինչո՞ւ. ինքս էլ չգիտեմ»:

«Չեմ կարող պնդել, թե կարողանում եմ կառավարել զգացմունքներս, ես իմ միտքը չեմ հասկանում: Ես, միանշանակ, առաջնորդ չեմ կարող լինել»:

«Չեմ ճանաչում մեկին, որը հարաբերությունների մեջ ազնիվ է: Նման բան գոյություն չունի»:



© NEWS.am STYLE