Spice Girl-ի նախկին անդամ Մել Բին հանդիպում է հայ հայտնի դիզայներ Գարի Մադաթյանի հե՞տ

16:05   31 օգոստոսի, 2017

Spice Girl-ի նախկին անդամ Մել Բին դեռ չի հասցրել բաժանվելուց հետո լուծել բոլոր հարցերը նախկին ամուսնու՝ Սթիվեն Բելաֆոնտեի հետ, իսկ երգչուհուն արդեն նոր սիրավեպ են վերագրում:


Մել Բիին հայ հայտնի աստղային ոճաբան Գարի Մադաթյանի հետ նկատել են MTV VMA-ի մրցանակաբաշխության արարողությունից հետո կազմակերպված երեկույթին:


Ավելի ճիշտ՝ նախ երկու օր շարունակ մամուլը փորձում էր գուշակել, թե ով էր երգչուհուն ուղեկցող տղամարդը: Իսկ երրորդ օրը հայտնի դարձավ, որ նա Գարի Մադաթյանն է՝ Բեւեռլի Հիլզի Boom Boom & Beyond սրահի տերը:

Գարին սովորել է Բեւեռլի Հիլզում, իսկ ավելի ուշ Երեւան է եկել՝ ԵՊՀ-ում սովորելու:
Ի դեպ, հոլիվուդյան շրջանակներում Գարին հայտնի է նրանով, որ օգնում է աշխատանքի տեղավորվել ընտանիքում եւ հասարակության մեջ բռնության ենթարկված կանանց:


Մել Բիի հետ Գարին գնացել է Tao ակումբում ժամանակ անցկացնելու: Նրանց ընկերակցել է Հայդի Քլումն ընկերոջ՝ Վիտո Շնաբելի հետ:
Եվ, կարծես, Մել Բիին դուր է գալիս այն, որ Գարին Լոս Անջելեսում բարեգործությամբ է զբաղվում:
Իհարկե, Գարին ֆիզիկապես հիշեցնում է Սթիվեն Բելաֆոնտեին, որը հաճախ էր ծեծում Մել Բիին:

Ի դեպ, Գարին ոճաբան էր աշխատում հայկական հեռուստատեսությունում: Նա Լոս Անջելեսում հայտնի դարձավ իր աշխատանքի շնորհիվ: Ոճաբանը բազմիցս է նշել, որ իր համար ոգեշնչման աղբյուր են մայրն ու քույրերը:

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE