Պատճառներ, թե ինչու զգեստապահարանում հագնելու բան չունես

19:11   18 հոկտեմբերի, 2017

Քո զգեստապահարանում բազմաթիվ նույնատիպ շորեր կան

Նույնիսկ եթե հագուստի որոշակի մոդելներ քեզ ավելի շատ են սազում, միեւնույն է, այդ տեսակի մեկ- երկու հագուստը բավական է։ Եթե քո զգեստապահարանում կա 10 նույնատիպ սպիտակ շապիկ, ապա զարմանալի չէ, որ դու արագ կհոգնես դրանցից։ Ձգտիր ավելի բազմազան լինել։

Դու չգիտես՝ ինչպես համադրել տարբեր հագուստները

Դու բազմաթիվ գեղեցիկ շորեր ունես, բայց չես կարողանում հագնել դրանք մի պարզ պատճառով՝ դրանց համադրությունը գեղեցիկ չի ստացվում։ Այդ մասին հագուստը գնելուց առաջ է պետք մտածել: Հերթական բլուզը գնելու փոխարեն ավելի նպատակահարմար է գնել կիսաշրջազգեստ, որը կսազի ձեր ունեցած բլուզներից մեկին։

Դու շատ քիչ դասական հագուստ ունես

Թրենդը թրենդ, բայց դասական հագուստ միշտ պետք է ունենալ։ Քո զգեստապահարանում անպայման պետք է լինեն հագուստի մի քանի բազային տեսակներ։ Վստահ եղիր, որ դրանք միշտ կիրառում կունենան։

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE