Հինգ առասպել տղամարդկանց մասին

20:10   17 հոկտեմբերի, 2017

Տղամարդիկ իրենց արտաքինի մասին շատ չեն մտահոգվում

Այս թյուր կարծիքը հերքելու համար բավարար է նայել փողոցում շրջող տղամարդկանց: Այսօր նրանք ոչ միայն հարդարված ու խնամված տեսք ունեն, այլեւ լավ հագուկապով են աչքի ընկնում: Նրանց մեծ մասը հաճախում է մարզումների ու մանրակրկիտ հագուստ ընտրում, իսկ դա նշանակում է, որ նրանց համար արտաքինը կարեւոր է:

Տղամարդիկ միշտ սեքսի մասին են մտածում
Ոչ, սեքսի մասին, իհարկե, մտածում են, սակայն ոչ մի նորմալ, կարգին մարդ ունակ չէ անընդհատ մտածել դրա մասին: Էլ չխոսենք այն մասին, որ տղամարդիկ կարող են գործով զբաղվել միայն կենտրոնանալով բուն խնդրի վրա: Աշխարհում շատ այլ հետաքրքիր բաներ կան սեքսից բացի, չնայած դա շատ կարեւոր է:

Տղամարդիկ չեն լացում

Իրականում նրանք նույնպես լաց են լինում. չէ՞ որ նրանք էլ են մարդիկ: Բայց խիստ դաստիարակության հետեւանքները, երբ տղային արգելվում է զգացմունքները արտահայտել, մեծ խնդիրներ են երբեմն առաջացնում: Նման տղամարդը, թերեւս, ավելի շատ է կասկածներ հարուցում, քան նա, ով չի ամաչում իր զգացմունքներն արտահայտել:

Տղամարդիկ չեն բամբասում

Իրականում նրանք ավելի շատ են բամբասում, քան կանայք. հենց դրանով են զբաղվում նրանք իրենց շրջապատում: Իսկ կանանց շրջապատում նրանք նախընտրում են ուրիշներին չքննարկել, որպեսզի չաղավաղեն այն տպավորությունն ու համոզմունքը, թե տղամարդկանց կարելի է վստահել ցանկացած գաղտնիք:

Տղամարդկանց միայն արտաքինն է հետաքրքրում

Այո, տղամարդկանց արտաքինն է հետաքրքրում, ինչպես եւ կանանց. չէ՞ որ մենք փորձում ենք գեղեցիկներին ընտրել: Սակայն այդ ամենը միայն առաջին փուլում: Իսկ հետո բոլորին սկսում են հետաքրքրել ավելի կարեւոր բաներ:

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE