Անջելինա Ջոլին Լոս Անջելեսում իր ֆիլմն է ներկայացրել

11:05   1 սեպտեմբերի, 2017

Երեկ Լոս Անջելեսում Անջելինա Ջոլին ներկայացրել է First They Killed My Father («Նրանք նախ սպանեցին հորս. Կամբոջայի դստեր հիշողությունները») ֆիլմը:

42-ամյա Անջելինան ժապավենը ներկայացրել է Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի համար:

Պրեմիերայից առաջ Ջոլին տեսախցիկների առջեւ կեցվածք է ընդունել սեւ կաշվե գոտիով ճերմակ զգեստով:

First They Killed My Father ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա, պատմում է 1970-ական թվականներին Կամբոջայում «կարմիր կհմերների» կառավարման տարիների մասին, երբ երկրի միլիոնավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

Սա իրավապաշտպան Լուն Ունի հուշերի էկրանավորումն է, որի մանկությունն անցել է «կարմիր կհմերների» ահաբեկչության ժամանակահատվածում: Փոքրիկ Լունը հարկադիր տարհանման է ենթարկվել, կորցրել է հարազատներին, աշխատանքային ճամբար է տեսել, 7 տարեկանում զինվորագրում, մինչեւ, վերջապես, փախել է Կամբոջայից: Հրաշքով պահպանված իր կյանքը նա նվիրել է խաղաղարար առաքելությանը:

 

Աղբյուրը՝ booktable.info



© NEWS.am STYLE