Ջասթին Բիբերը Twitter-ում ավելի քան 100 միլիոն երկրպագու ունեցող երկրորդ աստղն է

10:04   1 սեպտեմբերի, 2017

Օրերս Ջասթին Բիբերը կրկին հայտնվեց մեր տեսադաշտում, երբ գրեցինք, որ հաքերները կոտրել են Սելենա Գոմեսի Instagram-ի օգտահաշիվն ու այնտեղ տեղադրել մերկ Բիբերի լուսանկարները։

Իսկ այսօր Daily Mail-ը հայտնել է, որ Ջասթին Բիբեի երկրորդ աստղն է, որը Twitter-ում ավելի քան հարյուր միլիոն երկրպագու ունի։

Կանադացի երգչի ամենահայտնի թվիթը թվիթել են 638,000 անգամ։

2014 թվականին Ջասթինը գրել է.

«Դուք բոլորդ ինչ-որ բան արժեք, կարեւոր չէ, թե ով եք։ Ուժեղ եղեք, Աստված ձեզ հետ։ Իմ երկրպագուները փոխեցին իմ կյանքը։ Ես միշտ շնորհակալ կլինեմ ձեզ դրա համար»։

Առաջին տեղում Քեթի Փերին է, որն ունի 103 մլն հետեւորդ։

Երրորդ տեղում 85.5 մլն հետեւորդով Թեյլոր Սվիֆթն է, իսկ Ռիհաննան չորրորդն է՝ 76.9 մլն հետեւորդ։



© NEWS.am STYLE