Իրինա Շեյքը՝ Ռուսաստանում եւ Իսրայելում անցկացրած արձակուրդից հետո Լոս Անջելեսի օդանավակայանում

12:34   1 սեպտեմբերի, 2017

Իրինա Շեյքը երկու շաբաթ հանգստանում էր եւ, դատելով Instagram-ի նրա լուսանկարներից, մոդելը նախ Մոսկվայում է եղել, հետո գնացել է հայրենի Բաշկիրիա, իսկ հետո ընկերուհիների հետ Իսրայել է մեկնել:

Բայց արձակուրդն ավարտված է, եւ մոդելը Քալիֆորնիա է վերադարձել: Պապարացիները նրան նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում:

Իրինան սեւ վերնազգեստով, մոխրագույն սպորտային տաբատով եւ սպիտակ մարզակոշիկով է եղել:

Պապարացիները, հավանաբար, շատ շուտով Իրինային արդեն կլուսանկարեն դստեր՝ Լեա Սեյնի եւ Բրեդլի Կուպերի հետ Լոս Անջելեսում զբոսնելիս:

Հիշեցնենք, որ Իրինան վերջերս մասնակցել է Harper's Bazaar-ի ֆոտոսեսիային: Պարբերականն ընթերցողներին ուրախ լուր է հայտնել. սեպտեմբերի ամբողջ համարը նվիրված է լինելու այնպիսի աստղերի, ինչպիսիք են The Weeknd-ը, Ադրիանա Լիման, Քորթնի Լավը, Նատաշա Պոլին, Քենդիս Սվեյնփոլը, Կառլի Կլոսը, Ջոան Սմոլսը, Travis Scott-ը:



© NEWS.am STYLE