11:35 1 սեպտեմբերի, 2017Առաջին զանգ, առաջին քայլեր ու նոր ուսումնական տարվա սկիզբ․․․ Սեպտեմբերի 1-ը Հանրապետության մի շարք դպրոցներում տոնվեց շքեղ արարողակարգով։ Այս օրվան հատկապես անհամբերությամբ են սպասում առաջինդասարանցիները։ Ի դեպ, այս տարի դպրոցում իր առաջին քայլերն է անելու նաեւ դերասաններ Սարգիս Եւ Մանո Գրիգորյանների կրտսեր դուստրը՝ Յանան։ Դերասաններն իրենց երկու դուստրերի համար ընտրել են Երեւանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցը, որտեղ այսօր ներկա է եղել նաեւ NEWS.am STYLE-ը։

«Վերջին ամսվա ընթացքում ենք հիմնականում պատրաստվել սեպտեմբերի 1-ին։ Քանի որ ավագ դուստրս՝ էվան, նախորդ տարի էր առաջին դասարան գնացել, Յանան էլ այդ ընթացքում արդեն անցավ այդ դպրոցական անցուդարձի միջով։ Այդպիսով, բավականին տրամադրված էր արդեն»,-մեզ հետ զրույցում նշեց Մանոն՝ հավելելով․

«Ամեն ինչ իր ցանկությամբ է եղել, ինքն է ընտրել։ Ես խոստացա նրանց գնել իրենց ուզածը, եթե նրանք էլ ինձ խոստանան լավ սովորել։ Խոստացել են, տեսնենք՝ ինչ կստացվի»։
Դերասանուհու խոսքով՝ կրտսեր դուստրը հաճույքով է տրամադրված դպրոցին․ «Մենք էլ՝ որպես ծնողներ, ամեն իչ արել ենք, որ նրանք տրամադրված լինեն, սիրեն դպրոցը»։

Խոսելով դուստրերի նախընտրած առարկաների մասին՝ Մանոն նշում է․
«Քանի որ ես էլ, Սարգիսն էլ ավելի հակված ենք եղել հումանիտր առարկաներին, կարծում եմ՝ դա է պատճառը, որ նրանց մոտ էլ դեռեւս այդ առարկաներն են ավելի լավ ստացվում»։

Ի դեպ, Յանան այս տարի նաեւ առաջին քայլերն է արել կինոյում։ Ինչպե՞ս է համատեղելու ուսումն ու նկարահանումները փոքրիկը.

«Բնականաբար, եթե նկարահանման առաջարկներ լինեն, կնկարահանվի, քանի որ դպրոցական գրաֆիկը դեռեւս այդքան խիտ չէ»։

Ի դեպ, այս նույն դպրոցում իր առաջին քայլերը կանի նաեւ էրիկ Անթառանյանի ավագ որդին՝ Սերյոժան։
Լուսանկարները՝ Նարեկ Տեր Պողոսյանի