«Ленинград»-ի նոր հոլովակը մեկ օրվա ընթացքում 3 մլն դիտում է ունեցել

17:33   1 սեպտեմբերի, 2017

«Ленинград» խումբը երեկ երեկոյան Youtube-ի  Ленинград | Leningrad ալիքում հրապարակել է «Ч.П.Х» երգի հոլովակը (հապավման իմաստը կհասկանաք հոլովակի մեկնաբանություններում): Մեկ օրվա ընթացքում տեսանյութը շուրջ 3 մլն դիտում է ունեցել:

Սյուժեի համաձայն՝ Մոսկվայի բնակչուհուն, որի դերում հանդես է եկել խմբի մեներգչուհի Ֆլորիդա Ճանտուրիան, բարում բացատրում են, թե ինչ է «Ч.П.Х»-ն: Հոլովակի երկրորդ հատվածում Սերգեյ Շնուրովն ու ռեփեր ST-ն ռեփ մենամարտ են կազմակերպում:

Հոլովակում նկարահանվել են Պետերբուրգի հայտնի բնակիչներ՝ ֆուտբոլիստ Ալեքսանդր Կերժակովը, Էրմիտաժի ժամանակակից արվեստի բաժնի ղեկավար Դմիտրի Օզերկովը, լրագրող Ալեքսանդր Նեվզորովը, ռեփեր Ֆարաոնը, հոգեբույժ եւ գործարար Անդրեյ Կուրպատովը, «Максидом» ցանցի համասեփականատեր Մարիա Եվնեւիչը, «Барслона»-ի հիմնադիր Անդրեյ Ֆեդոտովը եւ ինքը՝ Սերգեյ Շնուրովը, կնոջ՝ Մաթիլդայի եւ երաժիշտների հետ:



© NEWS.am STYLE