Թոփ 5 կանոն՝ առանց պարտավորությունների հարաբերությունների համար

23:11   18 հոկտեմբերի, 2017

Պատրաստ եղեք խանդին

Այո, կարելի է անդադար կրկնել, որ դրանք առանց պարտավորությունների հարաբերություններ են, հետեւաբար՝ խանդի տեսարանները բացառված են, բայցեւայնպես շատ հնարավոր է, որ դուք կսկեք զգացմունքներ տածել ձեր զուգընկերոջ հանդեպ, հետեւաբար նաեւ խանդել նրան։ Այնպես որ՝ պատրաստ եղեք դրան։

Քննարկեք բոլոր մանրամասները

Հաշվի առնելով առաջին կետը, կենսականորեն կարեւոր է քննարկել ազատ հարաբերությունների բոլոր մանրամասները մինչեւ նման հարաբերություններ սկսելը։ Քննարկեք յուրաքանչյուր կետն ու հստակեցրեք միմյանց հանդեպ ձեր իրավունքները, որպեսզի հստակ իմանաք, թե ինչն է կարելի, իսկ ինչը՝ ոչ։

Մտածեք, թե ինչպես եք այդ փաստը ներկայացնելու ձեր հարազատներին

Իհարկե, դուք իրավունք ունեք ոչ մեկին չպատմել այդ մասին, բայց եթե հարաբերությունները երկար տեւեն, ապա արժե պատրաստվել կպչուն հարցաքննություններին։

Արդեն գոյություն ունեցող հարաբերություններում նման պայմանների մի անցեք

Եթե դուք եւ ձեր զուգընկերը վաղուց եք հարաբերությունների մեջ ու համարում եք, որ ազատ հարաբերությունները բազմազանություն կմտցնեն ձեր կյանք ՝ երկուսդ էլ սխալվում եք։ Ամենայն հավանականությամբ, դրանք էլ ավելի կփչացնեն այն դրական պահերը, որոնք գուցե դեռ պահպանվել էին ձեր հարաբերություններում։

Վայելե՛ք

Իսկ եթե հաստատ որոշել եք փորձարկել ազատ հարաբերություններ, ուրեմն այնպես արեք, որ իրոք ձեզ լավ զգաք։ Եթե զգում եք, որ բավականաչափ հաճույք չեք ստանում՝ դադարեցրեք նման հարաբերությունները, դրանք հենց դրա համար են ազատ կոչվում, որպեսզի ցանկացած պահի կարողանաք հրաժարվել դրանցից։

Աղբյուրը ՝ Ivona



© NEWS.am STYLE